Բաքուն խանդով է հետեւում Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններ հաստատելու փորձերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը ղարաբաղյան գործընթացում եւ մեծ խանդով է հետեւում Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններ հաստատելու փորձերին: Այդ մասին գրում է բրիտանական The Times թերթը:



«Բաքուն նույնիսկ ակնարկել է, թե կարող է դադարեցնել նավթի առաքումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, եթե Հայաստանը չգնա զիջումների: Բաքվի ճնշումը սասանեց Անկարայի մտադրությունը: Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեքշաբթի նվազեցրեց շուտափույթ մերձեցման կողմնակիցների հույսերը, որոնք հուսով էին, որ սահմանը կբացվի մինչե Աշխարհի գավաթի ընտրական փուլում կայանալիք ֆուտբոլային խաղը»,-գտնում է պարբերականը:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ կկարողանա հատել Թուրքիայի հետ սահմանը եւ ժամանել ֆուտբոլի: «Դա անհնար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հանգուցալուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը», պատասխանել է Էրդողանը: «Սակայն այժմ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները լավն են ինչպես երբեք, շնորհիվ ակտիվ առեւտրային համագործակցության, զբոսաշրջության եւ ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքի բացակայության: Ռուսաստանը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության նոր էսկալացիա, որի արդյունքում Մոսկվան ու Անկարան կարող են կրկին հայտնվել բարիկադի երկու կողմերում»,-ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---