ՌԴ-ում Ամանորին ընդառաջ արտերկրից ներկրվող ալկոհոլին կփոխարինեն խմիչքները ՀՀ-ից և Վրաստանից![]() 10 նոյեմբերի 2022 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Ամանորին ընդառաջ արտերկրից ներկրվող ալկոհոլային ընմպելիքների հայտնի արտասահմանյան բրենդերի պակաս է զգացվում, որին կոչված են լրացնելու Հայաստանից և Վրաստանից ներկրվող ալկոհոլը։ Luding Group ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Անդրեյ Ուշակովը նշել է, որ աճում է հայկական և վրացական կոնյակների և գինիների պահանջարկը, գրում է ՌԲԿ-ն։ «Աճում է ՀՀ-ից և Վրաստանից գինիների և թունդ ալկոհոլի՝ հայկական և վրացական կոնյակների, վրացական ճաճայի և մրգային թորվածքների ներկրման պահանջարկը։ Դիտարկվում է նաև Հնդկաստանից վիսկիի ներկրման հնարավորությունը»,-ասել է նա։ «Մետրո» մանրածախ ցանցը ևս հայտնել է, որ գինիներ են ներմուծելու Վրաստանից, Հայաստանից, Գերմանիայից և Հարավային Աֆրիկայից։ ՌԴ-ից արտերկիր ալկոհոլի շատ տեսակներ չեն ներկրվում Ուկրաինայում պատերազմի պատճառով ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, իսկ երկրում եղած պաշարներն արդեն սպառվում են։ ![]() ![]() Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա «Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |