Փաշինյան․ ԼՂ ՊԲ-ն լուրջ խոչընդոտ է ցեղասպանությունը կյանքի կոչելու համար՝ առաջարկել ենք ապառազմականացված գոտի ստեղծել10 նոյեմբերի 2022 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքներին, ասել է, որ Ալիևը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ, մինչդեռ ՀՀ-ն այնտեղ բանակ չունի։ «ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի և Բաքուն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որն արել եմ հոկտեմբերի 6-ին, Պրահայում։ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ Պաշտպանության բանակ, որը լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար», - ասել է վարչապետը։ Նա ասել է, որ Սոչիի հանդիպմանը ներկայացրել է Lեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ ԼՂ-ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ՊԲ բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է չունենալ։ Նշելով, որ այդ առաջարկն ուժի մեջ է՝ վարչապետն ասել է նաև, որ հայկական կողմն ապառազմականացման առաջարկ է արել նաև ՀՀ-Ադրբեջան սահմանային գոտու համար՝ առաջարկելով զորքերը հետ քաշել 1991-ին վերահաստատված սահմանից՝ երկու կողմից 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի ստեղծելով։ «Նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը», - ասել է Փաշինյանը։ Նա մեկ անգամ ևս շեշտել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը՝ նշելով, այդ տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևն ասել է նաև, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |