Պետդումայի պատգամավոր․ Չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, ՀՀ-ն՝ առանց ՌԴ-ի

Պետդումայի պատգամավոր․ Չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, ՀՀ-ն՝ առանց ՌԴ-ի

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել ԱԺ տարծաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որտեղ քննարկվել են տարածաշրջանային իրադրության վերաբերյալ հարցեր։

ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը հայտարարել է, որ իրենք չեն պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, ՀՀ-ն՝ առանց ՌԴ-ի, գրում է Aysor.am-ը։

«ՀՀ խորհրդարանականների հետ այսօր քննարկեցինք ու ձևակերպեցինք հարցեր, որոնք կօգնեն լուծել ինչպես Վերին Լարսում առկա խնդիրների, այնպես էլ տնտեսական որոշ հարցեր» , - ասել է Կազբեկ Տայսաևը։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանն ասել է, որ Վերին Լարսի հետ կապված կրկին առաջացել են խնդիրներ՝ հույս հայտնելով, որ հանդիպման ընթացքում կկարողանան հստակ, մանրամասն և համահունչ ներկայացնել առաջադրված խնդիրները, գտնել ռացիոնալ լուծումներ ու նախանշել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:

«Հյուրերին ներկայացվել է Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները։ Մանրամասն տեղեկություններ են տրամադրվել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ», - ասել է Հակոբյանը։

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---