Մարուքյան. ՀՀ-ին Ադրբեջանի հետ ապագա խաղաղության պայմանագրի երաշխավորներ են պետք10 նոյեմբերի 2022 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանին խաղաղության պայմանագրի վստահելի երաշխավորներ են պետք։ «Վերջին 2 տարիներին Ադրբեջանը մշտապես խախտել և խեղաթյուրել է հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը։ Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի և սխալ չի մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը ստորագրումից հետո։ Հայաստանին խաղաղության պայմանագրի երաշխավորներ են պետք առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից»,- ասվում է գրառման մեջ։ Մեկ այլ գրառմամբ դեսպանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվորի վիրավորմանը։ «Երբ ես ասում եմ, որ Ադրբեջանն ամեն օր է հարձակվում մեր վրա, ես չեմ չափազանցնում։ Այսօր 10։30-ին ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն հրազենային վիրավորում է ստացել հայ-ադրբեջանական սահմանագոտում։ Զինվորի վիճակը կրիտիկական է»,-ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի հայտարարություններին և հնչեցրած սպառնալիքներին, ասել է, որ ՀՀ-ն հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին: «Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»,-ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |