Թաթոյան. Ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ օկուպացված տարածքներից

Թաթոյան. Ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ օկուպացված տարածքներից

PanARMENIAN.Net - Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, ներկայացնելով սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված ներխուժման հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները, ասել է, որ ամբողջ ուսումնասիրության ընթացքը վկայում է, որ ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ օկուպացված տարածքներից։

«Մեր փաստահավաք աշխատանքներն ակնհայտ ցույց են տալիս, որ Հայաստանը ներկայում գտնվում է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ՝ պայմանավորված ադրբեջանական ներխուժումներով, նաև նրանց ներկայությամբ մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ ադրբեջանցիներն ակտիվորեն իրականացնում են ամրացման աշխատանքներ, շինարարություն, կառուցում են ճանապարհներ, բունկերներ, տարբեր շինություններ, բնականաբար, իրենց հանացավոր գործունեությունն իրականացնելու համար։

Թաթոյանը հավելել է, որ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ մեր երկրի օկուպացված տարածքներում, ադրբեջանցիները կառուցում են ճանապարհ, այնպես են կառուցում, որը վկայում է, որ նաև պատրաստվում են ձմռանը և նրանց կողմից կառուցվող ճանապարհներն ունեն մոտ 10-12 մետր լայնություն։

Թաթոյանն ընդգծել է, որ խոսքը ոչ միայն վերաբերում է մեր բնակիչների անվտանգությանը, որպես այդպիսին զուտ մարդու իրավունքների խնդիրներին, նաև առավել մեծ մասշտաբի խնդիրների՝ ազգային անվտանգության իրական խնդիրների, որովհտեև նանք գտնվում են այնպիսի վայրերում, որ թիրախի ներքո են Տաթևի ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ նմանատիպ ռազմավարական բնույթի անվտանգության օբյեկտներ։

«Ակնհայտ է, որ այս օբյեկտների հետ որևէ բան պատահելու դեպքում, կարող է նույնիսկ անգամ աղետալի հետևանքներ առաջանալ մեր բնակավայրերի համար»,- ասել է Թաթոյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի ելույթը հատկապես ցույց է տալիս, թե որքան մեծ է վտանգը մեր բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։

Արման Թաթոյանն ասել է, որ Սյունիքում, Գեղարքունիքում, մարդիկ չեն կարողանում օգտագործել ոչ միայն այն տարածքները, որոնք ֆիզիկապես Ադրբեջանի վերահսկողության ներքո են, նաև նշանառության ներքո են գտնվում, բնականաբար, անվտանգության լրջագույն խնդիրներ կան։

Թաթոյանը հայտնեց, որ իրենք փաստահավաք աշխատանքներ իրականացնելու համար եղել են Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, իրենց հետ են եղել միջազգային փաստաբաններ, պատմաբաններ, քարտեզագետներ, աշխատանքների ընթացքում իրենց աջակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը դեկան Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ, քանի որ հարցեր կան, որոնք անհրաժեշտ են ունենալ մասնագիտական վերլուծություններ և գնահատականներ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---