Ներքին Չարբախում 20 գերեզմանատեղ կոյուղաջրով է ծածկվել

Ներքին Չարբախում 20 գերեզմանատեղ կոյուղաջրով է ծածկվել

PanARMENIAN.Net - Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով անցնող կոյուղու վնասման պատճառով 20 գերեզմանատեղ ամբողջությամբ ծածկվել է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Կոյուղաջուրը նաև հոսել է հարակից մշակովի հողատարածքներ:

Քաղաքապետարանը «Վեոլիա ջուր» ընկերության հետ նախաձեռնել է լուծել տասնամյակների խնդիրը: Այժմ ջրի հոսքը դադարեցվել է՝ մինչև խնդրի վերջնական լուծումն ու տարածքի բարեկարգումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---