Պապիկյանը չի կարծում, թե գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել![]() 14 նոյեմբերի 2022 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ գերությունից վերադարձած տղաները հոգեբանական և ֆիզիկական լուրջ խնդիրներով կրկին տեղափոխվում են ծառայության, նշել է, որ չի կարծում, որ գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել: «Չեմ կարծում»,- ասել է Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է օրենսդրական փոփոխություն, որպեսզի նրանք ազատվեն ծառայությունից, գրում է Panorama.am-ը։ Լրագրողների մյուս բոլոր հարցերին Պապիկյանը չի պատասխանել։ Լրագրողները նրան հարցեր են ուղղել սահմանում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես, կրակոցները շատացել են, թշնամին Ջերմուկի մոտակայքում ճանապարհներ, բունկերներ է կառուցում, սակայն պատասխան չեն ստացել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, դիմելով լրագրողներին, ասել է․ «Այսպես որ առաջնագծում ծառայեք, այնքան լավ կլինի»։ Պապիկյանը միայն ասել է, որ երբ բանակում բարեփոխումների ամբողջ փաթեթը կավարտվի, ասուլիս կտա։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ![]() ![]() Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |