Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոն (ԳՄՌԿ) է բացվել: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էդվարդ Նալբանդյանը: Ելույթ ունենալով բացման արարողությանը` ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց կենտրոնի բացման կարեւորությունը, որը Հայաստանի քաղաքացիներին կօգնի ավելի լավ ճանաչելու Ռուսաստանը, ինչպես նաեւ եւս մեկ կամուրջ կծառայի գիտության եւ մշակույթի ոլորտում համագործակցության համար: ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին համաձայնեց իր գործընկերոջ հետ` հույս հայտնելով, որ կենտրոնը կդառնա Երեւանի ամենից շատ հաճախվող վայրը:

ԳՄՌԿ ստեղծման մասին որոշումն ընդունվել է դեռեւս 1997թ.: Մինչեւ 2008թ. Հայաստանում գործում էր Ռուսարտկենտրոնի ներկայացուցչությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---