Երևանում փողոց կանվանակոչվի Մարիա Յակոբսենի անունով

Երևանում փողոց կանվանակոչվի Մարիա Յակոբսենի անունով

PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր 51-րդ փողոցը կանվանակոչվի դանիացի հայտնի միսիոներՄարիա Յակոբսենի անունով։ Որոշումը կայացվել է Երևանի ավագանու նիստում։

Մարիա Յակոբսենը հազարավոր հայ երեխաների է փրկել Հայոց ցեղասպանության տարիներին։ Այդ երեխաները նրան «մամա» էին ասում։ 1907-1919 թվականներին Մարիայի գրած 600 էջանոց օրագիրը մեծ դեր է կատարել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու գործում։

Մարիա Յակոբսենը 1907 թ.–ին ամերիկյան ընկերության միսիոներների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Մարիա Յակոբսենը մյուս միսիոներների հետ Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։ 1915 թ.–ի նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրքական խժդժություններին ու հայերի կոտորածներին։ Յակոբսենը 1922-ին Սայդայում բացել է «Թռչնոց բույն» որբանոցը։ Նա մահացել է 1960 թ., «Թռչնոց բույն» որբանոցում, իսկ նրա աճյունն, իր ցանկությամբ, ամփոփվել է որբանոցի բակում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---