Բացվել է Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհը![]() 23 նոյեմբերի 2022 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Շահագործման է հանձնվել Երևանի Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Բացվել է Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհը: Բացի ինձանից, էլ ո՞վ է համարյա ամեն օր անցնելու այս ճանապարհով»,-ասվում է գրառման մեջ։ Ակնկալվում է, որ Մամիկոնյանց փողոցն Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շնորհիվ զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան: Աշխատանքները սկսել են ապրիլ-մայիսից: Ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 265 գծմ, երթևեկելի մասի լայնությունը 9 մ է: Ամիսներ առաջ նոր ճանապարհի տեղում հիմնականում ավտոտնակներ էին, նաև բնակելի տներ: Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվել էր հանրային գերակա շահ, տեղում իրացման աշխատանքներ են կատարվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |