Ֆրանսիան 100 մլն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ-ի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը

Ֆրանսիան 100 մլն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ-ի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան 100 մլն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ-ին։ Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրված վարկային համաձայնագիրը վավարեցնելու մասին որոշման նախագծին:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից տրամադրվելիք վարկը նախատեսված է 2022–ի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար։

Նախարարը նշել է, որ տարվա ընթացքում Ֆրանսիական զարգացման գործակալությունը զգալի փորձագիտական աջակցություն է ցուցաբերել, մասնավորապես՝ ֆինանսների կառավարման ոլորտում։

Վարկը կտրամադրվի 20 տարով, որից 5-ը` արտոնյալ։

Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ Ֆրանսիական զարգացման գործակալությունը Երևանում մշտական ներկայացուցչություն հիմնելու որոշում է կայացրել։

Պատասխանելով պետական պարտքի մասին հարցին, նախարարն ասել է, որ տարեվերջին այն կկազմի $10 մլրդ։ Փաշինյանն իր հերթին նշել է, որ թիվն էական չէ, «էական է, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում»։

«Ենթադրենք, ինչ-որ մեկը 50,000 դոլար պարտք ունի, ասում են՝ վա՜յ, ոնց ա լինելու, ինչ ա լինելու։ Ենթադրենք, էդ մարդն ամիսը 45,000 դոլար աշխատավարձ է ստանում, իրա համար 50,000 դոլար պարտքը պրոբլեմ չի։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, այլ այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ չաճի, նվազի», - ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---