«Մանկական Եվրատեսիլի» բացմանը կերգեն նաև Ռոզա Լինը և Մալենան25 նոյեմբերի 2022 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բեմում կլինեն նաև Ռոզա Լինը և Մալենան։ Ռոզա Լինը կկատարի համաշխարհային հիթ դարձած Snap-ը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր աշխարհահռչակ The Late Late Show with James Corden հաղորդմանը և կատարել իր Snap-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլի» բեմում ևս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան կներկայանա նոր երգով՝ Can’t feel anything, որի բառերի հեղինակը հենց ինքն ու Ռոզա Լինն են, իսկ երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակից երեխաները միասին վառելու են գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի է ունենալու նաև տոնական միջոցառում և հրավառություն։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |