Աննա Մկրտչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց իրավապահների օրակարգում դեռ չկա

Աննա Մկրտչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց իրավապահների օրակարգում դեռ չկա

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց իրավապահների օրակարգում դեռևս չկա։ Դատախազությունից հայտնել են, որ այս պահին նմանատիպ միջնորդություն չունեն, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նախօրեին Աննա Մկրտչյանը հրավիրվել էր ՔԿ՝ ։ Մամուլում նախ տեղեկություններ շրջանառվեցին, որ Մկրտչյանին հարցաքննելու պատճառը «պատգամավորի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ գրելն է, որպեսզի այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Ընդ որում, գործը հարուցվել է ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերի հիման վրա։

ՔԿ-ից, սակայն, պարզաբանում են տարածել՝ նշելով, թե իրականությունն այն է, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը 2006-ից սովորել են Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2011 թվականի հունվարի 10-ի դրությամբ վերջիններս հանդիսացել են նշված դպրոցի աշակերտներ և ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թվականի փետրվարի 8-ին:

«Նման պայմաններում, ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թվականի հունվարի 10-ից մինչև 2011 թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվելով ՀՀ-ում, 2011 թվականի հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ.Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում և ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թվականի հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թվականի հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ»,- նշել էին ՔԿ-ից:

Իրավապահների պարզաբանմանն ի պատասխան Աննա Մկրտչյանը հրապարակել է քրեական գործ հարուցելու մասին ԱԱԾ որոշումը, համաձայն որի, իսկապես խոսքը ծննդյան օրը վկայականում մեկ օրվա տարբերությամբ նշելու մասին է, ինչը չգիտես ինչու գրավել է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ուշադրությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---