Զորակոչից տարկետման հարցերը ԿԳՄՍՆ հանձնաժողովում կքննարկվեն նոյեմբերի 30-ի նիստում

Զորակոչից տարկետման հարցերը ԿԳՄՍՆ հանձնաժողովում կքննարկվեն նոյեմբերի 30-ի նիստում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Օրակարգում բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման հարցն է:

Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:

Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի նոյեմբերի 29-ը ժամը 18:00-ն, hakob.knajyan@ecsc.am Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում է դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները ևս)՝ անձը հաստատող փաստաթղթով ժամը 10:00-ին ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3 Կառավարական տուն 2):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---