Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ վիրավորված զինվորները միանվագ աջակցության դիմումները կարող են առցանց ներկայացնել

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ վիրավորված զինվորները միանվագ աջակցության դիմումները կարող են առցանց ներկայացնել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն ստանալու համար արդեն իսկ կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել հարթակ կամ մուտք գործել նախարարության կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ», ապա «Սոցիալական ապահովություն առցանց դիմումներ», այնուհետև սեղմել «ՀՀ Կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհանի վրա և «Վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժնում լրացնել պահանջվող տվյալները։

Միջոցառման շահառուները ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:

Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---