ՊՆ․ Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ՊՆ․ Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՊՆ-ն նաև հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո մնում է լարված։

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն:

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,-գրել է նա
Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել
Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել
---