Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Իրանի հետ սահմանին․ Ընթացքին կհետևի Աքարը 5 դեկտեմբերի 2022 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Իրանի հետ սահմանին։ Զորավարժությունների ընթացքին կհետևի դեկտեմբերի 4-ին Ադրբեջան ժամանող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու Թուրքիայի ԶՈւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է Haqqin.az-ը։ Զորավարժություններին մասնակցում են զորքերի տարբեր տեսակների ստորաբաժանումներ, ներգրավված է մարտական և հատուկ ինժեներասակրավորական տեխնիկա, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի ԶՈւ ռազմական ավիացիայի միջոցներ։ Զորավարժություններնն անցնում են 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությակ տակ հայտնված տարածքներում, ինչպես նաև ներգրավում են Բաքուն։ Ըստ զորավարժությունների սցենարի, նախատեսվում է կամուրջների կառուցում գետի վրայով, ինչպես նաև դեսանտի իջեցում հակառակոդրի թիկունքում։ Հատուկ ուշադրության կենտրոնում զորքերի գործողությունների համակարգումն է։ Հակտեմբերին Ադրբեջանի հետ սահմանին ԻՐանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժության ծրագրում ներառված էր նաև կամրջի կառուցումը Արաքս գետի վրա։ ԻՀՊԿ հրամանատար Մոհամմaդ Փաքպուրը որպես զորավարժությունների փուլեր նշել էր նաև պարաշյուտա-ուղղաթիռային գործողությունը, գիշերային հարձակումը, ուղղաթիռների մարտական գործողությունը, մարտական և հարվածային անօդաչուների գործողությունը, ինչպես նաև, հաղորդակցության ուղիների գրավումն ու վերահսկումը, բարձունքների առումը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |