Դեկտեմբերի 6-ին և 7-ին մետրոն ցերեկային ժամերին չի գործելու![]() 6 դեկտեմբերի 2022 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում, չի գործելու՝։ Մետրոպոլիտենում «Մանկական Եվրատեսիլի» հետ կապված նկարահանումներ են իրականցվելու։ «Այս օրերին մայրաքաղաք Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր: Այն անցկացվելու է Երևան մետրոպոլիտենում: Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում»,-հայտնել են մետրոպոլիտենից։ Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակից երեխաները միասին վառել են գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի է ունեցել տոնական միջոցառում և հրավառություն։ Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |