Փոխնախարար․ ՀՀ և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022-ի 10 ամսում ավելացել է 45․3%–ով![]() 7 դեկտեմբերի 2022 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022-ի առաջին 10 ամսվա ընթացքում ավելացել է 45․3%–ով` հասնելով 565․6 մլն դոլարի։ Այդ մասին նախարարությունում Իրանի հետ բիզնեսի ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելուց հետո լրագրողներին է հայտնել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։ Ինչպես նշել է Արզումանյանը, 2021 թվականի համեմատ (390 մլն դոլարից ավելի) այս տարի կայուն աճ էր գրանցվել, որին հաջողվել էր հասնել նաև երկու երկրների առևտրային կցորդների աշխատանքի շնորհիվ, գրում է Sputnik Արմենիան։ «Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա։ Փոխնախարարը հույս է հայտնել, որ աճ կլինի նաև դեկտեմբերին։ Արզումանյանի խոսքով` ցուցանիշը հիմնականում բարելավվել է հայկական արտադրանքի արտահանման հաշվին։ Փոխնախարարը կարծում է, որ Հայաստանը կարող է ավելացնել ծավալները։ «Հայկական արտադրանքը որակյալ է, համապատասխանում է իրանցի սպառողի ճաշակին։ Սակայն 80-միլիոնանոց շուկայում մրցակցելու համար անհրաժեշտ է սեփական տեղը գտնել»,–ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Նա կարծում է, որ երկու երկրների ապրանքաշրջանառության դինամիկայի վրա կարող է ազդել ԵԱՏՄ երկրների հետ Իրանի համագործակցության հաստատումը` հաշվի առնելով այն, որ միության երկրներից Իրանի հետ ընդհանուր սահման ունի միայն Հայաստանը։ «Այդպիսով` ԵԱՏՄ երկրների համար ապրանքները կտեղափոխվեն մեր տարածքով», – ասել է Արզումանյանը։ Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարները նպատակ են դրել ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի։ Այդ նպատակով էլ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում քննարկում էր կազմակերպվել։ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզին նոյեմբերի 8-ի հանդիպմանը կարևորել էին երկրների միջև տնտեսական մի շարք առաջնահերթյուններ, մասնավորապես` տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը: ![]() ![]() Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա 2022-ի սեպտեմբերին դրամով հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը դարձել է 11.7%, դոլարայինը՝ 9.8% Ներկրողները նշել են, որ ՌԴ-ում աճում է հայկական և վրացական գինիների և թունդ ալկոհոլի պահանջարկը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |