Հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել

Հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել

PanARMENIAN.Net - Բոլոր իրավաբանական անձինք 2023 թվականի հունվարի 1-ից պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր, հայտնում է արդարադատության նախարարությունը:

Հայտարարագիր պետք է ներկայացնել անկախ կազմակերպաիրավական տեսակից մինչև 2023 թվականի մարտի 1-ը։

Օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք ևս մինչև փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։

Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Հայտարարագրվել կարելի էառցանց՝ իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---