ԱՀ նախագահի Մարսել այցի շրջանակում ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հռչակագիր է ստորագրվել10 դեկտեմբերի 2022 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մարսելում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի ղեկավար կազմի հետ: Ստորագրվել է ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հռչակագիր։ Արցախի Հանրապետության ղեկավարը առանձնազրույց է ունեցել Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է լայն ֆորմատով՝ դեպարտամենտի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արցախի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին 2020թ. հոկտեմբերի 23-ին՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ամենաթեժ պահին ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շտապ միջազգային հումանիտար օգնություն տրամադրելու մասին բանաձևի համար: Արայիկ Հարությունյանը կարևորել է այն փաստը, որ այսօր ևս նրանք շարունակում են ակտիվորեն պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը: Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանի նախագահ Ռընո Մյուզըլիեի հետ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է Ֆրանսիայի վարչական շրջանների հետ ունեցած փոխգործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանային խորհրդին՝ 2020թ. դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին բանաձև ընդունելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր և քաջալերող քայլ էր ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից: Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում դատապարտվում է Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և աջակցություն է հայտնվում Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքներին, հատկապես՝ ինքնորոշման իրավունքին: Փաստաթղթում ընդգծվում է, որ ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ և բոլոր կողմերի շահերը հարգող կարգավորումն է կարող տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման նոր էջ բացել: Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանին՝ ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաև Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ու ռազմագերիների ազատազրկման համար: Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հաջորդ հանդիպումը եղել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ: Քննարկվել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր: Քաղաքապետ Պայանը հավաստիացրել է, որ շարունակելու է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Արցախին ուղղված հումանիտար օժանդակության ծրագրերն ավելացնելու ուղղությամբ: Հանդիպումներին մասնակցում էր նաև Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս, բարերար Վարդան Սիրմաքեշը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքները, Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը France 24 հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ ինքնորոշման իրավունքը և անկախությունը Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |