Ամերիաբանկը` Silicon Mountains 2022-ի գործընկեր․ Խելացի լուծումների կիրառումը ֆինանսական ընկերություններում

Ամերիաբանկը` Silicon Mountains 2022-ի գործընկեր․ Խելացի լուծումների կիրառումը ֆինանսական ընկերություններում

PanARMENIAN.Net - Երևանում կայացել է Silicon Mountains 2022 միջազգային տեխնոլոգիական 4-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր ֆինանսական ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին և այս անգամ նվիրված էր տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառմանը:

Միջոցառման կազմակերպիչ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ողջույնի իր խոսքում վստահեցրել է, որ քննարկումների ընթացքում չեն խոսելու տեխնիկական լեզվով, այլ գնահատելու են ներկան և խոսելու են ապագայի մասին։

«Մեր պանելային քննարկումներին մասնակցություն ունեցող բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկելու ենք, թե բիզնեսին ինչ առավելություններ է տալիս խելացի լուծումների կիրառումը, և որոնք են զարգացման հեռանկարները»,-ասել է նա:

Միջոցառման ընթացքում կայացել է 4 պանելային քննարկում` նվիրված խելացի կառավարմանը, խելացի տնտեսությանը, խելացի բանկային համակարգին ու խելացի ենթակառուցվածքներին։

Միջոցառման գործընկեր Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը «Խելացի բանկային համակարգ» խորագրով քննարկմանն անդրադարձել է նաև Ամերիաբանկի թվային փոխակերպման ուղուն, որը սկսվել է դեռ 2018թ.-ից։

«Սա երկար ճանապարհ է, որը ունի սկիզբ, բայց չունի վերջ: Այն ունի մշտական ընթացք, որի պարագայում, տարբեր իրավիճակային փոփոխություններից ելնելով, կազմակերպությունները նույնպես փոփոխվում են»,- նշել է նա` հավելելով, որ նաև այդ փոփոխությունների շնորհիվ է, որ այս տարի Ամերիաբանկը միանգամից երեք հեղինակավոր պարբերականների` Global Finance-ի, Euromoney -ի և Financial Times -ի The Banker -ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բանկը Հայաստանում:

Պանելային քննարկումների մասնակիցները կիսվել են իրենց փորձով ու տեսլականով, ինչպես նաև ներկայացրել համաշխարհային միտումները թվայնացման ոլորտում, Հայաստանի տեղն ու դերը այդ զարգացումներում և այլն:

Կարևորելով նման հանդիպումների դերը` ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշել է, որ քննարկումների արդյունքում ձևավորված տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ Կառավարությանը, մասնավոր հատվածին և բոլոր շահագրգիռ կողմերին:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---