Թուրքիայի վարչապետի հայտարարությունն անպատասխան չի մնացել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները եւ ֆուտբոլային դիվանագիտությունը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով մտնում են փակուղի: «Կամ երկու կողմերն էլ պետք է առաջ շարժվեն առանց որեւէ նախապայմանի, կամ էլ այդ վտանգավոր դարձող խաղերից ոչ մի օգուտ չի լինի»,- հայտարարել է նա այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ:



«Մենք հայրենիք ենք կորցրել: Մենք Չինաստան կամ Ամերիկա չենք, որ կարողանանք սպորտն օգտագործել քաղաքական խնդիրների լուծման համար»:



Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով այսօր կողմերը պատրաստ չեն որեւէ փաստաթղթի ստորագրմանը: Նա նաեւ նշեց, որ բանակցային գործընթացը պետք է բաց լինի հասարակության համար: «Իսկ մեզ ոչինչ հայտնի չէ բացի Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Ցեղասապնության խնդիրը այդ բանակցությունների ընթացքում չեն քննարկվում»: Ազգային բոլոր շահերի ամբողջության չհասկացումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ողջ ազգի համար: «Հարցն ավելի բարդ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Բայց անձամբ ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունները չեն հետեւում երկրի ազգային շահերին»,- իր մտահոգությունն է հայտնել նա:



Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանել է նաեւ թուրք վարչապետի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպես ագրեսոր, խորհուրդ տալով թուրք վարչապետին հետ նայել իր պատմությանը եւ տեսնել, թե ում շրջափակված տարածքներում է կառուցված նրանց երկիրը: «Թող թուրք վարչապետը ինքն իրեն հարց տա, թե այլ երկրների եւ ժողովուրդների ի՞նչ տարածքների վրա են իրենց հայրերն ու պապերը պետականություն կառուցել»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---