Շահումով խաղերի կազմակերպիչների հարկերը կավելանան. ԱԺ-ըն ընդունել է նախագիծը

Շահումով խաղերի կազմակերպիչների հարկերը կավելանան. ԱԺ-ըն ընդունել է նախագիծը

PanARMENIAN.Net - Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետտուրքի գծով հարկային բեռը կբարձրանա։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրինագծերի փաթեթը։ Նախագիծն ընդունվել է 60 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Քվեարկության էր դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։

Նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նա ասել է, որ, պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրքը, առաջարկվում է ներդնել լրացուցիչ պետական տուրք՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից:

«Ինտերնետ շահումով խաղերի համար յուրաքանչյուր 100 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու պարագայում կվճարվի ևս 175 մլն դրամի պետական տուրք, իսկ տոտալիզատորների համար յուրաքանչյուր 50 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու պարագայում՝ 50 մլն դրամի չափով պետական տուրք»,-ասել է նա։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023 թ. հուլիսի 1-ից:

Արման Պողոսյանը նշել է, որ նախաձեռնությունն առաջինից երկրորդ ընթերցում չի փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն ներկայացվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---