Դատախազը պահանջել է Մալյանին 1․5 տարով ազատազրկել![]() 16 դեկտեմբերի 2022 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Դատախազը պահանջել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին դատապարտել 1․5 տարվա ազատազրկման՝ «Չաուշեսկուի գնդակահարության» ներկայացումը բեմադրելու գործով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը` Մալյանը։ «Մեկուկես տարի ազատազրկում՝ Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար: Քիչ առաջ այս պատիժը պահանջեց ինձ համար դատախազը: Աչքիս Չաուշեսկուները լավ նեղվել են», - գրել է նա։ 2021-ի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված էր Նարեկ Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը: Ցուցադրությունը չի կայացել: Նարեկ Մալյանը մինչ այդ ձերբակալվել էր, սակայն, հաջորդ օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր համարել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |