Սերժ Սարգսյանն ու դուստրերը Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել![]() 21 դեկտեմբերի 2022 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել։ Այդ մասին իրազեկում է պաշտոնական հայտարարությունների հրապարակման հարթակը։ «Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,–ասված է ծանուցման մեջ։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեկնաբանել են այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: «Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում: Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»,-ասվում է մեկնաբանության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |