Հոկտեմբեր-նոյեմբերին Երևանում 830 թափառող շուն է ստերջացվել ու պատվաստվել

Հոկտեմբեր-նոյեմբերին Երևանում 830 թափառող շուն է ստերջացվել ու պատվաստվել

PanARMENIAN.Net - Թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգման նպատակով իրականացվող համալիր ստերջացման ծրագրի շրջանակում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կենտրոնի կլինիկա է տեղափոխվել, ստերջացվել և կատաղության հիվանդության դեմ է պատվաստվել թվով 830 թափառող շուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը։

Հոկտեմբերին կլինիկա է տեղափոխվել 479 շուն, նոյեմբերին՝ 351 շուն։

Նշվում է, որ կենտրոնը շարունակաբար ավելացնում է կատարվող աշխատանքի ծավալները` ապահովելով կատարողական բարձր ցուցանիշներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---