Թունյան. Խոպանչիներին ոչ ոք չի հարկելու

Թունյան. Խոպանչիներին ոչ ոք չի հարկելու

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով հայտարարագրման նոր համակարգի նախագծին, հայտարարել է, որ խոպանչիների վրա դա չի ազդելու, «որևէ մեկը նրանց չի հարկելու»։

«Եթե մարդն ապրում է Հայաստանում և իր բարեկամը, որդին, եղբայրը դրսում աշխատում է և իրեն գումար է ուղարկում, այդ գումարը հարկման ենթակա չէ, որովհետև դա նվիրատվություն է»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ եթե քաղաքացին աշխատում է դրսում և, ՀՀ ռեզիդենտ հանդիսանալով, այնտեղ եկամուտ է վաստակում, այսօրվա գործող օրենսդրությամբ հարկման ենթակա է։

«Բայց մենք մեղմացրել ենք և նշել ենք, որ ամսական մինչև 1 միլիոն դրամ դրսում գեներացվող եկամուտների դեպքում որևէ լրացուցիչ հարկային բեռ չի առաջանալու, այսինքն՝ դրսում մինչև 2,500 դոլար աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող քաղաքացին եթե հայտարարագրում է իր եկամուտները, ոչինչ չի վճարում»,- ասել է նա։

Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշել է, որ 2023-ից սկսած Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այն կիրականացվի 3 փուլով և կավարտվի 2025-ին:

Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալ գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները և այդ հայտարարագիրը նախնական էլեկտրոնային եղանակով նախապատրաստել հայտարարտուի ծանոթացման համար։ Նախագծով յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարտու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---