Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը կրկին կալանավորվել է![]() 27 դեկտեմբերի 2022 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը կրկին կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը, գրում է Sputnik Արմենիան։ «ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը`Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու մասով, թողնվել է անփոփոխ։ Այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումն անբավարար է ճանաչվել»,– նշել է Խաչատրյանը։ Նա ընդգծել է, որ որոշումը տրամադրվել է վարույթ իրականացնող մարմնին և հանձնարարվել ապահովել դրա պահանջների կատարումը, որի հիման վրա նույն օրը Ա.Հ.-ն կալանավորվել և տեղափոխվել է ՔԿՀ: ՔԿ–ն 2021-ի նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Արշակ Հակոբյանը կալանավորվել է։ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս (երկու դրվագ)) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր): 2022 թվականի հուլիսի 29-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ նա ազատ կարձակվի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |