Նախարար․ Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն կընդունվի 3 հունվարի 2023 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով հարցին, թե հակակոռուպցիոն ինչ միջոցառումներ կամ օրենսդրական նախաձեռնություններ են նախատեսվում 2023-ին, հայտարարել է, որ Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հաղորդակցման գործողությունների ծրագիր՝ միտված հանրության իրազեկման շարունակականության ապահովմանը, բարեվարքության ստուգմանն ուղղված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, միջազգային պարտավորությունների շրջանակներում մի շարք միջոցառումների իրականացմանը, հատկապես՝ ԳՐԵԿՈ (Group Of States Against Corruption), ՏՀԶԿ (Organisation for Economic Co-operation and Development) նոր հանձնարարականների ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում նաև Summit for Democracy-ի նոր թեմատիկ խմբերին ՀՀ ներգրավման և համակարգման ուղղությամբ»,- ասել է Մինասյանը։ Նախարարը հիշեցրել է, որ անցնող տարում ձևավորվել են և սկսել են գործել Հակակոռուպցիոն դատարանը` 15 դատավորի թվակազմով, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը` 10 դատավորի թվակազմով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում առանձնացվել են հակակոռուպցիոն գործերով բողոքներ քննող դատավորներ: «Տարեվերջին ընդունված օրենսդրական փաթեթով սահմանվեց նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ այդպիսով ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը»,- ավելացրել է Մինասյանը։ Գրիգոր Մինասյանը արդարադատության նախարար է նշանակվել 2022-ի դեկտեմբվերի 26-ին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |