Team-ն ամանորյա հրաշք է պարգևել Շեյքի մասնակիցներին՝ նվիրելով երկու Volkswagen ID.4

Team-ն ամանորյա հրաշք է պարգևել Շեյքի մասնակիցներին՝ նվիրելով երկու Volkswagen ID.4

PanARMENIAN.Net - Հայտնի է Team Telecom Armenia-ի Շեյք գովազդային վիճակախաղի գլխավոր մրցանակի՝ Volkswagen ID.4 էլեկտրական մեքենայի նոր սեփականատիրոջ անունը։

Խաղարկությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, որի ընթացքում պատահականության սկզբունքով՝ թվերի գեներացման համակարգի միջոցով բոլոր կտրոններից ընտրվել է Վանաձորի բնակիչ 22-ամյա Ջանիբեկ Հարությունյանի հեռախոսահամարով կտրոնը։

«Շեյքին մասնակցել եմ հենց սկզբից, բայց տեսնելով խաղարկությանը մասնակցողների մեծ քանակը մեքենան հաղթելու ակնկալիք ճիշտն ասած այդքան էլ չունեի։ Այս ընթացքում շեյքել եմ 24 անգամ։ Անչափ ուրախ եմ, որ հենց ինձ բախտ վիճակվեց դառնալ այդ էլեկտրական մեքենայի սեփականատերը»,- նշել եմ Ջանիբեկ Հարությունյանը։

Ի դեպ, էլեկտրական մեքենան խաղարկելիս պատահական թվերի գեներատորը սկզբում ընտրել էր Իջևանի բնակիչ Գայանե Գաբրիելյանին պատկանող կտրոնին համապատասխան հեռախոսահամարը, սակայն բաժանորդի հետ կապ հաստատելուց հետո նա ասել է, որ չի մասնակցել Շեյք խաղարկությանը։

Խաղարկության հաջորդ օրը Գայանե Գաբրիելյանը հանդիպել է ընկերության ներկայացուցիչների հետ ու նշել, որ այդ հեռախոսով իր աղջիկն է մասնակցել խաղարկությանը, այդ իսկ պատճառով ուղիղ եթերի զանգի ընթացքում ինքը լավ չի հասկացել հարցը։ Team Telecom Armenia-ն հասկանալով ստեղծված իրավիճակը և ընդառաջ գնալով տիկին Գայանեի խնդրանքին՝ որոշում է կայացրել տոնական օրերին պարգևել հրաշք նաև այս ընտանիքին՝ նրանց նույնպես նվիրելով Volkswagen ID.4 էլեկտրական մեքենա։

Շեյքը Team Telecom Armenia-ի նախորդ տարվա ամենախոշոր նախագծերից էր, որին մասնակցելու հնարավորություն էին ստացել նաև Հայաստանում գործող մյուս բոլոր օպերատորների բաժանորդները։ Խաղարկությանը մասնակցելու համար պետք էր ներբեռնել My Team հավելվածը, այնուհետև օրը մեկ անգամ թափահարել՝ շեյքել ու ստանալ թվային և ֆիզիկական տարատեսակ նվերներ, ինչպես նաև Volkswagen ID.4 էլեկտրական մեքենան շահելու հնարավորություն։

Խաղարկության ամփոփման արդյունքում մասնակիցները շահել են 14 սմարթֆոն, 3 ինքնագլոր, 1500-ից ավել ականջակալ, մոտ 300 հազար պրոմոկոդ հավելյալ շեյքելու, Team E-shop-ից գնումներ կատարելու և կրթական հավելվածներից օգտվելու համար, իսկ շեյքերի ընդհանուր թիվը հատել է 7․5 միլիոնը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---