«Արզնի 2-Երևան» ջրատարը վթարվել էր աղբը Կորեայի ձոր թափելու պատճառով

«Արզնի 2-Երևան» ջրատարը վթարվել էր աղբը Կորեայի ձոր թափելու պատճառով

PanARMENIAN.Net - «Արզնի 2-Երևան» ջրատարը վթարվել էր աղբը Կորեայի ձոր թափելու պատճառով։

«Ջրատարը վթարվել է Կորեայի ձոր կոչվող հատվածում՝ հերթական անգամ շինարարական աղբը, այդ թվում՝ ծանր ժայռաբեկորներն ապօրինաբսր թափելու պատճառով: Հաշվի առնելով, որ տվյալ երևույթը շարունակվում է տարիներ ի վեր ու հաճախակի հանգեցնում է տվյալ՝ մայրաքաղաքի համար կարևորագույն ջրատարներից մեկի վթարմանը, չի բացառվում, որ Վեոլիա ջուր ՓԲԸ տնօրինությունը ստիպված լինի դիմել իրավապահ մարմիններին՝ խնդրին լուծում տալու համար»,- ասվում է «Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդագրության մեջ։

«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` հունվարի 5-ին ժամը 13:30-24.00-ն Երևանում եղել են ջրանջատումներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---