Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին

Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։

Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ավելի վասղ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրվվածության նոր փուլ է մեկնարկում՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար. դրա վերջնանպատակն է աջակցել կայուն խաղաղությանը: Բորելը նշել է, որ եվրոպացի 40 դիտորդի տեղակայումն արդյունավետ էր

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում ՀՀ և Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրված ԱՊՀ Հռչակագրին, որով պետությունները երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2022 թվականի նոյեմբերի 3-ին: Հոկտեմբերի 17-ին Խորհուրդը որոշում է ընդունել միչև 2022-ի դեկտեմբերի 19-ը Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստան ԵՄ դիտորդներ տեղակայելու մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---