ՀՀ-ում մեկնարկել է ձմեռային զորակոչը

ՀՀ-ում մեկնարկել է ձմեռային զորակոչը

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին ՀՀ-ում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը:

Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև ծառայության մեկնող երիտասարդների հետ և մաղթել բարի ծառայություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---