Փաշինյանը՝ Ավինյանի ունեցվածքի, Սիմոնյանի եղբոր տենդերների մասին․ Բացառված է, որ լինի կոռուպցիոն երևույթ և համակարգը չարձագանքի

Փաշինյանը՝ Ավինյանի ունեցվածքի, Սիմոնյանի եղբոր տենդերների մասին․ Բացառված է, որ լինի կոռուպցիոն երևույթ և համակարգը չարձագանքի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, խոսելով իր թիմի ունեցվածքի վերաբերյալ հրապարակումների մասին, ասել է, որ բացառված է, որ կոռուպցիոն երևույթ լինի և համակարգը չարձագանքի։

Լրագրողը նշել է, որ մամուլում իրար են հաջորդում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի արտադրական կանեփի արտադրամասի, նրա մոր կողմից հողատարածքներ ձեռք բերելու, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր շահած տենդերների մասին ասֆալտապատման ոլորտում և այլն, սակայն քննադատություն կամ պաշտոնանկություններ դրան չեն հետևում։ Արձագանքելով այդ դիտարկմանը Փաշինյանը նշել է, թե չկա հարց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում չլինի։

«Նախ, Ալեն Սիմոնյանի եղբայրն ի՞նչ կարգավիճակ ունի։ Տնօրեն է, որևէ տեղ աշխատելու իրավունք ունի չէ՞։ ՀՀ ընդդիմության անդամներից մեկի ընտանիքի անդամին պատկանող ընկերությունը ՀՀ-ում ամենաշատ տենդերներն է շահում և մենք դեմ չենք դրան: Իսկ մեկը դիտարկե՞լ է, թե 2018-ից առաջ ինչ գործունեություն ծավալել Ավինյանի ընտանիքը»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև ասել է, թե իր ընտանիքի անդամներից կան մարդիկ, որ հեղափոխությունից հետո հեռացել են ՀՀ-ից, որովհետև պատգամավոր լինեին, ասելու էին՝ բերեց դարձրեց պատգամավոր, գործարար լինեին՝ ասելու էին բիզնեսով են զբաղվում, գործազուրկ լինեին՝ ասելու էին՝ անբան են, չեն աշխատում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---