Սարգսյան․ Կամավոր կանայք ևս կներգրավվեն զինծառայության մեջ![]() 11 հունվարի 2023 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մարտական հրաձգության դասընթացներին կանանց ցուցաբերած ակտիվությունը ծնել է գաղափար, որ նրանց ևս կարելի է ներգրավել զինվորական ծառայության մեջ, բայց ոչ թե պարտադրաբար, այլ՝ կամավորության սկզբունքով։ «Ներկայումս քննարկման փուլում է օրենքի նախագիծը, և երբ արդեն պատրաստ լինի, կդրվի շրջանառության մեջ։ Հիմա միայն կարող եմ ասել, որ կամավորության սկզբունքով է իրականացվելու»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ պարտադիր զինծառայոթւյան մասին օրենքի հետ հակասություններ չլինելու համար աշխատում են նախագծի վրա, գրում է «Փաստինֆոն»։ Դիտարկմանը, թե կանայք ցանկության դեպքում հիմա էլ կարող են ԶՈւ շարքերում ծառայության անցնել պայմանագրային հիմունքներով, ո՞րն է նոր նախագիծ բերելու նպատակը, փոխնախարարը պատասխանել է. «Խնդիրն այն կանանց ներուժն օգտագործելն է, ովքեր ցանկություն ու հնարավորություն ունեն իրենց ներդրումն ունենալու ԶՈւ մարտունակության բարձրացման գործում»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսում ասել էր, որ այն հայտարարությունները, թե Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը, չեն կարող մերկապարանոց համարվել։ Նա հավելել էր, որ նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիպոթետիկ ստորագրման դեպքում երաշխիք չկա, որ մի քանի օրից նոր ռազմական գործողություններ չեն սկսվի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |