Փոխնախարար․ Բանակցում ենք, որ Ադրբեջանը թույլ տա 3 անհետ կորածների մարմինները գտնենք11 հունվարի 2023 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայող և 224 զոհված զինծառայող, որոնց աճյունները ամփոփված են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հավելելով, որ բանակցում են, որ Ադրբեջանը թույլ տա 3 անհետ կորածների մարմինները գտնեն։ «Անհետ կորածների գտնվելու հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ»,- նշել է փոխնախարարը, գրում է «Փաստինֆոն»։ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է, ընդհուպ միչև ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միջոցով, զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու ուղղությամբ: «Աշխատանքներ են տարվում, որ կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ այդ մարմինները դուրս բերենք տարածքից»,- ասաց Սարգսյանը: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |