Մի դրամի ուժի հունվարի շահառուն «Տալենտում» կրթական ծրագիրն է12 հունվարի 2023 - 18:55 AMT PanARMENIAN.Net - IDBank-ն ու Իդրամն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Այսպես, դեկտեմբերին հավաքված գումարը կազմել է 3,531,799 դրամ, որը փոխանցվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ այդպիսով աջակցություն ցուցաբերելով առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։ Հայտարարվել է նաև նախաձեռնության հունվար ամսվա շահառուի անունը։ Հունվարի ընթացքում Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև IDBanking.am և Idram.am առցանց հարթակներով կատարված վճարումներից մեկական դրամ է փոխանցվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» կրթական ծրագրին։ «Տալենտում» ծրագրի նպատակն է բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ ողջունելի է, որ բանկային համակարգը, կարևորելով մշակութային կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, իր նախաձեռնության շահառու է դարձրել նաև «Տալենտում» ծրագիրը: «Դրական և ոգևորող ազդակ է նաև, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ հազարավոր քաղաքացիներ առանց մեկ դրամ անգամ ծախսելու, ընդամենը վճարումներ կատարելով կկարողանան իրենց ավանդն ու մասնակցությունը բերել Հայաստանի երաժշտական ապագային: Յուրաքանչյուրի առերևույթ փոքր ներդրումը դառնում է հնարավորություն պատանի տաղանդավոր երաժիշտների մեծ երազանքների իրականացման համար».-ասել է նա: IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ծրագիրն ինքնին հրաշալի հնարավորություն է ստեղծում տաղանդավոր պատանիների համար՝ ստանալ լիարժեք երաժշտական կրթություն և դառնալ միջազգային չափանիշների համապատասխան երաժիշտներ՝ հնարավորություն ստանալով հետագայում հանդես գալ մեծ բեմերում։ Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակում է աջակցել այն հիմնադրամներին, որոնք նպաստում են մեր երկրի զարգացմանը։ Յուրաքանչյուրը կարող է դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան առանց մի դրամ ծախսելու՝ ընդամենը կատարելով վճարումներ Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև IDBanking.am և Idram.am առցանց հարթակներով։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |