Ձերբակալված դաշնակցական գործիչներին կալանավորելու միջնորդություն կա

Ձերբակալված դաշնակցական գործիչներին կալանավորելու միջնորդություն կա

PanARMENIAN.Net - Ձերբակալված դաշնակցական գործիչների փաստաբանները հայտնել են, որ իերնց պաշտպանյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված Արտավազդ Մարգարյանին, Գառնիկ Մանուկյանին և Հունան Մելքոնյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հայտնում է «Փաստինֆոն»։

Նրանց դեմ վարույթը հարուցվել է Երևանում 2022-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց «նյութապես շահագրգռելու» առնչությամբ։

Հունվարի 11-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---