Հայաստան. Ապրիլին ՀԴՄ կտրոններով1294 շահող ստացել է պարգեւավճար եւ բոնուս

PanARMENIAN.Net - Հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններով անցկացված երրորդ` ապրիլի 3-ի վիճակահանության արդյունքում 1294 շահողի արդեն իսկ տրամադրվել է պարգեւավճարը եւ բոնուսը` շուրջ 10 մլն 600 հազար դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը:



Հաղորդման համաձայն, շահումը ստանալու նպատակով քաղաքացիները դիմել են առեւտրային 18 բանկեր:



Ապրիլի 18-ի դրությամբ 5 հազար դրամ է շահել 1085, 20 հազար դրամ` 181 քաղաքացի եւ 6 թվի համընկնմամբ 50 հազար դրամ է շահել 28 քաղաքացի:



Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել հանրապետությունում ապրիլի 1-ից ՀԴՄ կտրոններով լրացուցիչ դրամական գումարների տրամադրման բոնուսային համակարգի նոր մեխանիզմի կիրառման շուրջ:



Երեք ամսվա ընթացքում ավելի քան 100 000 դրամ ընդհանուր գումարի չափով 50 կտրոն հավաքած եւ ներկայացրած քաղաքացին կստանա 2500 դրամի չափով բոնուսի իրավունք, իսկ 6 մլն դրամ ընդհանուր գումարի չափով 1000 կտրոն ներկայացնելու դեպքում` 200 000 դրամ:



ՀԴՄ կտրոններով խաղարկությունը Հայաստանում անցկացվում է 2009 թվականի հունվարի 1-ից` ստվերային շրջանառության կրճատման եւ սուբյեկտներին միասնական հարկային դաշտ ներգրավելու նպատակով: Ներկայումս Հայաստանի առեւտրի կետերում հաստատվել է շուրջ 45 հազար ՀԴՄ; ՀԴՄ կտրոններով խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում է 115 մլն դրամ, որոնք կարող է ստանալ 10 հազար հաղթող:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---