ՀՀ-ն աշխարհի ամենաանվտանգ երկրների 10-յակում է![]() 18 հունվարի 2023 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների 10-յակում է: Վարկանիշային ցանկը կազմել է Numbeo վերլուծական պորտալը, որը տարեկան երկու անգամ թարմացնում է տվյալները։ Վերջին 5 տարվա ընթացքում՝ 2019-2023 թվականներին, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում 11-րդից բարձրացել է 7-րդ հորիզոնական։ Ըստ ռեսուրսի՝ ՀՀ–ում հանցավորության ինդեքսը 22 է, իսկ անվտանգության ինդեքսը՝ 78, գրում է Sputnik Արմենիան։ Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկի առաջին երկու հորիզոնականը զբաղեցնում են Կատարը (14․8 և 85․2) և Արաբական Միացյալ Էմիրությունները (15․1 և 84․9): Տարածաշրջանի երկրների շարքում անվտանգության մակարդակով Հայաստանին հաջորդում են Վրաստանը (18-րդ հորիզոնական), Ադրբեջանը (33-րդ հորիզոնական) և Թուրքիան (51-րդ հորիզոնական): Իրանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում 90-րդ տեղում է։ ԱՄՆ-ն Իրանից առաջ է ընդամենը երկու հորիզոնականով՝ 88-րդ հորիզոնական։ Հանցագործության ինդեքսը տվյալ քաղաքում կամ երկրում հանցագործության ընդհանուր մակարդակի գնահատումն է: 20 միավորից ցածր հանցագործության մակարդակը համարվում է շատ ցածր, 20-40-ը՝ ցածր, 40-60-ը՝ չափավոր, 60-80-ը՝ բարձր և վերջապես, 80-ից բարձր հանցագործության մակարդակը՝ շատ բարձր: Իր հերթին, որքան բարձր է անվտանգության ինդեքսը, այնքան ավելի անվտանգ է համարվում վարկանիշում ներառված երկիրը կամ քաղաքը: Վարկանիշը հիմնված է կայքի այցելուների հարցումների վրա։ Ընթացիկ ինդեքսը ստեղծելու համար օգտագործվում են վերջին 36 ամսվա տվյալները: ![]() ![]()
Նրանք Եռաբլուրից հայտարարություն են տարածելու Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |