Նախարար․ Ռազմական դրության ժամանակ գործադիրն ինտերնետում առանձին հավելվածներ փակելու իրավունք կստանա![]() 18 հունվարի 2023 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով քննարկվող այն նախագծին, որով ռազմական դրության պայմաններում կառավարությանը ինտերնետում արգելափակումների իրավունք կտրվի, ասել է, որ խոսքն առանձին հավելվածների մասին է։ Նա նշել է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը մշակվում է՝ հաշվի առնելով ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ փորձը։ Նա հավելել է, որ նախագծի առնչությամբ մտահոգությունները հիմնավոր չեն։ «Շատերը կարծում են, որ ռազմական դրության ժամանակ միանգամից արգելափակումներ են լինելու, ինչը բոլորովին այդպես չէ։ Գործադիրին հնարավորություն կտրվի արգելափակել ինտերնետային կոնկրետ հավելված կամ կոնկրետ տարածքում դրա հասանելիությունը»,–ասել է նախարարը։ Նախարարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունների մասնագետները ներգրավվել են նախագծի մշակմանը, որն արդեն պատրաստ է, բայց քննարկումները շարունակվում են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |