ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԼԱՏՎԻԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ժամանել է Լատվիա պաշտոնական այցով: Կկայանա Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցը Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգի հետ: Այնուհետեւ տեղի կունենան հայ-լատվիական բանակցություններ ընդլայնված կազմով: Սպասվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում: Կկայանա նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լատվիական խորհրդարանի խոսնակ Յանիս Սթրաումեի հետ: Այդ հանդիպմանը կմասնակցեն Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդմաները: Հունիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը Ռիգայից կմեկնի Էստոնիայի մայրաքաղաք` Տալլին:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---