Wizz Air-ը 4 նոր ուղղությամբ թռիչքներ է մեկնարկում![]() 26 հունվարի 2023 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է 4 նոր ուղղությամբ չվերթեր, որոնցից 3-ը՝ արդեն ապրիլի 30-ից, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունը։ Խոսքը դեպի Դորտմունդ (Գերմանիա), Սոֆիա (Բուլղարիա) և Կատովիցե (Լեհաստան) թռիչքների մասին է։ Իսկ 2023թ. հունիսի 12-ից մեկնարկում են Պրահա-Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |