Դատախազությունը պահանջում է Օհանյանից 1 մլրդ 78 մլն դրամ և անշարժ գույք բռնագանձել27 հունվարի 2023 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 26-ին շարունակվել է ՊՆ նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրանց հետ փոխկապակցված Աննա Բադալյանի և Ֆրանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Աննա Բադալյանը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է, իսկ Ժակ Պիեռ Ֆովոն՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին հյուպատոսը: Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքեր բռնագանձել, տեղեկացնում է «Հետքը»։ Դատախազը պահանջել է նաև հօգուտ Հայաստանի Հանրապետության Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել LEXUS ԼX 570 մակնիշի 2009թ. արտադրության ավտոմեքենան, իսկ Ժակ Պիեռ Ֆովոյից բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Վահագն թաղամասում գտնվող բնակելի տունը: Ժակ Պիեռ Ֆովոն հաշվառված է և ապրում է Խորվաթիայում: Գ. Քոչարյանն ասաց, որ նա Հայաստան այցելում է մի քանի օրով: 2021թ. դեկտեմբերին Ֆովոն դատախազությունում բացատրություն է տվել իր անվամբ գույքերի վերաբերյալ: Ըստ Քոչարյանի՝ Ֆովոն նշել է, որ հանդիսացել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսը, իսկ Ռուզաննա Խաչատրյանը եղել է Ֆովոյի ատամնաբույժը: Ժակ Պիեռ Ֆովոն նշել է, որ Վահագնի թաղամասի տունը կառուցվել է բացառապես իր միջոցներով, որը Հայաստան է փոխանցվել իր և ծանոթների միջոցով՝ կանխիկ եղանակով, մաքսանենգ ճանապարհով: Այդ է պատճառը, որ որևէ հիմնավոր փաստաթուղթ առկա չէ: Ֆովոն չի ներկայացրել որևէ ապացույց, որ այդ գումարներն իրականում ունեցել է: Աննա Բադալյանից բռնագանձել իր անվամբ գրանցված, սակայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող տարածքի և նույն փողոցի այլ հասցեում գտնվող շինության համապատասխան մասնաբաժինները: Օհանյանը հայտնել է, որ ամբողջությամբ առարկում է հայցադիմումի դեմ: «Ես ապօրինի չեմ հարստացել, այդ գույքերն ինձ չեն պատկանում»,- հայտարարել է Օհանյանը: Դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 9-ին: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով՝ անձին պատկանող գույք է համարվում նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |