ՀՀ-ում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը![]() 27 հունվարի 2023 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը։ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում»` PPRD East ծրագրով հունվարի 23-24-ը իտալացի գործընկերները Երևանում հանդես են եկել «Անտառային հրդեհների դեմ պայքարի գործիքներ և անտառային հրդեհների ազգային տեղեկագրի մշակում» դասախոսություններով։ Մասնակցում էր 10 հոգի Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից՝ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և փրկարարական ուժերի վարչություններից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության հիդրոմետ ծառայությունից, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ՓՈւՎ հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Այվազյանի խոսքով՝ Իտալիայում անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման արդյունավետ տարբերակներ կան՝ որսիչներն ու արբանյակները, որոնց միջոցով հավաքվում է տեղեկատվություն։ Հրդեհավտանգ ժամանակահատվածում վերլուծական կենտրոնը գրանցում է որսիչների հաղորդած տեղեկությունը, փոխանցում արձագանքող ուժերին։ Նախատեսվում է այս մեխանիզմը տեղայնացնել և ներդնել Հայաստանում՝ հարմարեցնելով ռելիեֆին ու կլիմային։ Որպես պիլոտային մարզ՝ արդեն ընտրվել է Լոռին։ «Մեզ հատկապես հետաքրքրեց համակարգչային ծրագրի այն հատվածը, որտեղ հնարավոր է մուտքագրել, օրինակ, կոնկրետ տարածքը, քամու ուղղությունն ու ուժգնությունը, օդի խոնավությունը և տեսնել, թե ինչպես է ընթանում հրդեհի զարգացումը՝ ընդհուպ մինչեւ 24 ժամում։ Ճիշտ է՝ մեր փրկարարներն անընդհատ շրջում են հատուկ պահպանվող տարածքներում, տեղեկացնում հրդեհի հավանականության ու վտանգների մասին, սակայն ծրագիրը կօգնի կատարելագործել կանխարգելման հմտությունները»,- նշել է մասնագետը։ ![]() ![]() Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |