Հրազդանի ԲԿ տեղափոխված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել

Հրազդանի ԲԿ տեղափոխված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել

PanARMENIAN.Net - Անհայտ գազից ինքնազգացողության վատացմամբ Հրազդանի ԲԿ տեղափոխված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել, հայտնում է Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտն անհայտ գազ էր օգտագործել, որի հետևանքով 12 երեխա տեղափոխվել էր հիվանդանոց։

«Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում ժամը 15:00-ի դրությամբ որևէ քաղաքացի բուժում չի ստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը
Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին
---