Նախարար․ Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն

Նախարար․ Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է, որ մարզպետարաններում կլինեն կառուցվածքային փոփոխություններ:

Նախարարը մարզպետարանում ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին։

Սանոսյանը նշել է, որ Շիրակի մարզպետարանի կառուցվածքի և հաստիքների փոփոխության գործընթացը սկսվել է դեռևս 2019 թվականից, գրում է «Փաստինֆոն»։

«Չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել, նաև դա կապել ենք համայնքների խոշորացման հետ: Համայնքները խոշորացրինք, նոր մարզպետարանի կառուցվածքը փոխում ենք, որ ցավոտ չլինի»,- ասել է Սանոսյանը՝ նշելով, որ մարզերի իշխանությունները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է, ուստի հաստիքները հիմնականում թափուր են մնացել:

«Տեղեր կան, որ ոչ ոք չի ազատվում, տեղեր կան, որ 3-4 հոգի է ազատվելու: Այնպես է արվել, որ որևէ կադրային ջարդ չլինի»,-վստահեցրել է նա:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և ազատվել է պաշտոնից։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերին։ Բաղդասարյանի հրաժարականից հետո ազատման դիմում է ներկայացրել փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, ինչպես նաև նրա խորհրդականներն ու օգնականները, որոնք հայեցողական պաշտոններ են զբաղեցնում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---