Ալիև. Ադրբեջանի գազի պաշարները թույլ կտան «առնվազն 100 տարի հուսալի գործընկեր լինել Եվրոպայի համար»

Ալիև. Ադրբեջանի գազի պաշարները թույլ կտան «առնվազն 100 տարի հուսալի գործընկեր լինել Եվրոպայի համար»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ էներգետիկ անվտանգության հարցերը համաշխարհային օրակարգի առաջին հորիզոնականներում են և հավալել է, որ Ադրբեջանի գազի պաշարները թույլ կտան «առնվազն 100 տարի հուսալի գործընկեր լինել Եվրոպայի համար»։ Այդ մասին նա խոսել է Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Haqqin.az-ը։

«Եվրահանձնաժողովի ղեկավարությունը հենց այդպես էլ անվանում է Ադրբեջանը՝ հուսալի գործընկեր»,-ասել է Ալիևը՝ մեջբերելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքերը։

Ալիևը նաև ասել է, որ իրենք վերականգնում են «Նաբուկկո» նախագիծը և Հունգարիան ոչ միայն ադրբեջանական գազ կստանա, այլ նաև այդ գազի տարանցման երկիր կլինի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում Ադրբեջանի և Հունգարիայի ընդլայնված ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։ Բացի այդ, կողմերը ևս 6 փաստաթուղթ են ստորագրել: Նաև հուշագիր է ստորագրվել բնական գազի ոլորտում փոխըմբռնման և համագործակցության մասին։ Կողմերը նաև արձանագրություն են ստորագրել երկու երկրների ԱԳ նախարարների միջև համագործակցության մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---